Ebay աճուրդում է հայտնվել Մարտիրոս Սարյանի «Աշտարակ» կտավը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ebay օնլայն վաճառքի տիրույթում աճուրդի է հանվել Մարտիրոս Սարյանի «Աշտարակ» կտավը, որը նկարիչը ստեղծել է 1948թ.:«Աշտարակի» նախնական գինը 1,2 հազար դոլար է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, աճուրդի վերջին օրը հայտարարված է 2014թ. հուլիսի 21-ը: Կայքը տեղեկություն չի տրամադրում կտավի սեփականատիրոջ մասին, սակայն հայտնի է, որ վերջինս բնակվում է ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում: Համաձայն կայքի, կտավը բնօրինակ է` նկարչի ստորագրությամբ: