Մշակույթ

«Cinema Express» նոր նախագիծը Հայաստանի Վրաստանի տարածքով կանցկացնի կինոդիտումներ

3 րոպեի ընթերցում

«Cinema Express» նոր նախագիծը Հայաստանի Վրաստանի տարածքով կանցկացնի կինոդիտումներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական և վրացական ֆիլմերը կներկայացվեն երկու երկրների տարբեր քաղաքներում: «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի հետ նախաձեռնել է նոր նախագիծ, որը կոչվում է «Cinema Express: Հայաստան-Վրաստան»: Նախագիծն իրականացվում է Հենրիխ Բյոլ հիմնադրամի Հարավկովկասյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Ծրագրին աջակցում են նաև երկու երկրների մշակույթի նախարարությունները, ինչպես նաև Վրաստանի հուշարձանների պաշտպանության կազմակերպությունը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, հուլիսի 17-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացնելով նոր ծրագիրը, կարևորեց իրադարձությունը: «Մենք արդեն սկսելու ենք աշխատել այս ծրագրի վրա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Հարություն Խաչատրյանը:

Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի ղեկավար Նինո Անջափարիձեն նշեց, որ մի քանի տարի առաջ իրենք իրականացրել են նախագծի նախնական տարբերակը: «Մենք, իհարկե, սիրում ենք կինոն, ունենք մեծ կինոփառատոններ, և ցուցադրում ենք լավ ֆիլմեր, բայց խնդիր կա, որ մարզերում և մայրաքաղաքից հեռու վայրերում մշակութային կյանք գրեթե գոյություն չունի, չնայած Վրաստանի մշակույթի նախարարարությունը նախաձեռնություններ է իրականացնում այդ ուղղությամբ: Գոյություն չունեն կինոթատրոններ, և մարդիկ չեն կարող դիտել հայկական և վրացական ֆիլմեր»,-փաստեց Անջափարիձեն:

Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի ղեկավարի խոսքով, չկան նաև պլատֆորմներ, որտեղ մարդիկ կհանդիպեն և կքննարկեն տարատեսակ խնդիրներ և հարցեր: «Մեզ մոտ առաջացավ նման գաղափար, որպեսզի մարզերի բնակիչներին ներգրավենք մշակութային կյանքում, որպեսզի նրանք դիտեն ֆիլմեր, քննարկեն իրար հետ և լինեն մեր հասարակության լիիրավ անդամներ»,-նշեց նա:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը տեղեկացրեց, որ ծրագիրը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերին: «Ընտրվել են արդեն այն քաղաքները, որտեղ կներկայացվեն վեց կինոնկար՝ երեք վրացական և երեք հայկական, որոնք կթարգմանվեն, որպեսզի հանրության համար հասանելի լինեն: Ֆիլմերը դեռևս ընտրված չեն»,-նշեց նա:

Ծրագրի կազմակերպիչները հույս ունեն, որ այն շուտով կդառնա տարածաշրջանային փառատոն:

Իրականացվելով «փառատոն անիվների վրա» ձևաչափում՝ «Cinema Express»-ը կներկայացվի Հայաստանի Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի և Վրաստանիի Թբիլիսի, Ախալքալաք, Նինոծմինդա, Ախալցխա քաղաքներում:

Նախագծի նպատակն է մշակույթի, հատկապես կինոարվեստի, ներգրավումը և օգտագործումը՝ որպես միջմշակութային երկխոսություն, Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների մերձեցման արդյունավետ ձև:

«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր

Մշակույթ

«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին

Հայոց ցեղասպանություն

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին

Երևան-Սևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենայի բախման հետևանքով կա մեկ զոհ և երեք վիրավոր

Պատահար

Երևան-Սևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենայի բախման հետևանքով կա մեկ զոհ և երեք վիրավոր

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

Տուրիզմ

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

Մարզեր

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հայաստան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստան

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Մարզեր

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում