Միջազգային

Զինվորականները Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթին թույլատրել են մեկնել երկրից

1 րոպեի ընթերցում

Զինվորականները Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթին թույլատրել են մեկնել երկրից

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի ժամանակավոր զինվորական կառավարությունը, որը իշխանության Է եկել պետական հեղաշրջման ճանապարհով, տապալված վարչապետ Յինգլակ Չինավաթին թույլատրել Է թագավորությունից մեկնել Փարիզ՝ տեսակցելու եղբոր՝ Թաքսինի հետ, որը նույնպես երկրի վարչապետ Է եղել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, կին քաղաքական գործիչը կուղեւորվի Ֆրանսիա՝ մասնակցելու եղբոր ծննդյան օրվա տոնակատարությանը:

Զինվորականներն իշխանությունը զավթելուց հետո կալանքի տակ են առել հարյուրավոր ակտիվիստների, քաղաքական գործիչների եւ լրագրողների:

Յինգլակ Չինավաթն ինքն Էլ որոշ ժամանակ գտնվել Է տնային կալանքի տակ:

Իշխանությունը զավթած գեներալ Փրայուտ Չան-Օչան դեռ մայիսին ստացել Է Թաիլանդի թագավորի օրհնությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում