Քաղաքականություն

Սահմանի ողջ երկայնքով երեկ և այսօր կրակոցներ որևէ տեղում չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան

1 րոպեի ընթերցում

Սահմանի ողջ երկայնքով երեկ և այսօր կրակոցներ որևէ տեղում չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի սահմանամերձ տարածքում 15 րոպե անընդմեջ կրակոցներ չեն եղել: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ճամբարակի տեղամասում այդ չափի խախտում չի եղել, բայց ընդհանուր սահմանագոտու վրա հակառակորդը որոշ խախտումներ արել է: Սահմանի ողջ երկայնքով երեկ և այսօր կրակոցներ որևէ տեղում չեն եղել, սակայն խախտումներ տարբեր տեղերում դիտվել են»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն՝ հակառակորդն այսօր 15 րոպե անընդմեջ կրակոցներ է արձակել Ճամբարակ քաղաքի սահմանամերձ տարածքի վրա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում