Իրավունք

Աննա Վարդապետյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ

3 րոպեի ընթերցում

Աննա Վարդապետյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2014թ. հուլիսի 16-ի հրամանով` Աննա Վարդապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար` ազատվելով Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամետնի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1986 թվականի փետրվարի 18-ին:

Աշխատանքային փորձ

ՀՀ վճռաբեկ դատարան` Նախագահի խորհրդական (03/2013 – 07/2014)

Քրեական պալատի նախագահի ավագ օգնական (02/2009 – 03/2013)

Աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ (12/2008-02/2009)

Աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ (10/2008-12/2008)

Աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ (03/2007-10/2008)

Երևանի Ավան համայնքի թաղապետարան` թաղապետի խորհրդական (03/2003-05/2005)

ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոն` համատեղությամբ` դասախոս (2010 – մինչ օրս)

ասիստենտ (09/2013 – մինչ օրս)

ՀՀ դատախազության դպրոց` դասախոս, դասընթացը` «Քրեական իրավունքի և դատավարության արդի հիմնահարցերը

ՀՀ վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համատեքստում» (2013)

Կրթություն

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ` Քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ (10/2008 – 10/2012)

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ` Իրավագիտության մագիստրոս (գերազանցությամբ, 09/2006 – 06/2008)

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ` Իրավագիտության բակալավր (գերազանցությամբ, 09/2002 – 06/2006)

Գիտական աստիճան` Իրավաբանական գիտությունների թեկնածու. «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները»,

2012թ. ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի իրավաբանական գիտությունների գիտական աստիճան շնորհող 001 մասնագիտական խորհուրդ

Այլ տվյալներ

Երևան քաղաքի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցի ոսկե մեդալակիր (2002)

Լեզուների իմացությունը

Անգլերեն (գերազանց), Ռուսերեն (գերազանց)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում