Մարգվելաշվիլին պահանջել է շտապ բացահայտել Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպանի «ահավոր սպանությունը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «ահավոր սպանություն» է որակել Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան, «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հիմնադիր Էրոսի Կիցմարիշվիլիի զոհվելը եւ պահանջել է ամենակարճ ժամկետում բացահայտել այն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ցանկանում եմ այդ ողբերգական փաստի կապակցությամբ ցավակցություն հայտնել պարոն Էրոսիի ընտանիքին ու մերձավորներին: Դա անպայմանորեն պետք է հետաքննվի ամենակարճ ժամկետում, այդ ահավոր սպանությանը պետք է պատասխան տրվի»,- ասել է Մարգվելաշվիլին:

Կիցմարիշվիլիի դին Թբիլիսիի կենտրոնում նրա տան ստորգետնյա ավտոտնակում գտնվող ավտոմեքենայում հայտնաբերել են նրա թիկնապահները, որոնք ոստիկանություն են կանչել: Դատախազությունը հայտարարել է, որ պատահարի վայրում հայտնաբերվել է հրազեն, որը Կիցմարիշվիլին գրանցել էր մահվան օրը: Հետաքննության սկզբնական վարկած էր նշվել ինքնասպանությունը:

Կիցմարիշվիլիի մերձավորները կասկածի տակ են առել այդ վարկածը՝ հայտարարելով, որ օրվա ընթացքում խոսել են նրա հետ: Կիցմարիշվիլին նորմալ տրամադրություն է ունեցել եւ ակտիվորեն քննարկել է մոտ ապագայի պլանները:

Ներկայում, ինչպես հայտնել է դատախազությունը, քրեական գործ է հարուցված Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը): Մինչդեռ հետաքաննությունն ուսումնասիրում է բոլոր վարկածները, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հայերեն Русский

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ