Գեւորգ Կոստանյանը կարեւորում է անցումը երկաստիճան դատական համակարգին

3 րոպեի ընթերցում

ՀՐԱԶԴԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումները երկրի ներքին կյանքի հրամայականն են: Հրազդանում կայացած հասարակական լսումների ժամանակ նման համոզմունք հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը` ավելացնելով, որ Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը շատ մեծ է եւ ակնառու: «Կան խնդիրներ, որոնք իրավակիրառ պրակտիկայում չեն հանգեցնում մարդու իրավունքների մաքսիմալ երաշխավորմանը կամ ընձեռում իրավունքների պաշտպանության պատշաճ հնարավորություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Կոստանյանը` հավելելով, որ բարեփոխման անհրաժեշտություն է զգում հատկապես կառավարման ձեւը:

«Ներպետական համակարգում պետք է ներդնել այնպիսի իրավիճակ, որը կառաջացնի կուսակցական-քաղաքական պատասխանատվություն»,- նշեց Կոստանյանը: Անդրադառնալով դատական իշխանություններին`ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ այդ համակարգում նույնպես կան թերություններ, որոնք իրավակիրառ պրակտիկայում հանգեցնում են մարդու իրավունքների պաշտպանության թերացմանը: Այդ առումով, Կոստանյանը կարեւորում է անցումը երկաստիճան դատական համակարգին:

Դատախազի գնահատմամբ, հարցը հանձնաժողովի քննարկման կենտրոնում է, քանի որ խոսելով դատական համակարգի մասին` հանգել են այն եզրակացության, որ երբեմն դատարանակազմության պատճառով արդյունավետ կերպով հնարավոր չի լինում հասնել արդարադատության: Սահմանադրական բարեփոխումների համար ստեղծված հանձնաժողովը մեխանիզմներ է առաջարկում նաեւ անկախ դատարանների դերի բարձրացման համար: Անաչառ դատարան ունենալու հարցում հանձնաժողովի անդամները կարեւորում են արդարադատության խորհրդի դերի բարձրացումը:

«Քննարկման առարկա է արդարադատության խորհրդին անկախության երաշխիքներ տալը: Այդ առումով առաջարկվել է որոշակի փոփոխություններ կատարել խորհրդի կազմի կառուցվածքում եւ լիազորություններում, որոնցով կբարձրացվի դատավորների անկախությունն ու անաչառությունը»,- նշեց Կոստանյանը:

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրապետության տարբեր քաղաքներում անցկացվում են հասարակական լսումներ, որոնց մասնակցում են տարբեր ոլորտի եւ խավի ներկայացուցիչներ:

Հայերեն

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները

Ապահովագրությամբ քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման սահմանաչափը 1,2 միլիոն դրամ է

Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը

Ինչպես են փոխվել վերանորոգման գները Հայաստանում 2021–2026 թվականներին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/11/26