Հասարակական

Հաջորդ տարվանից Հայաստանում կարող են գրանցվել մեսրոպատառ անվանումներով դոմեյններ

1 րոպեի ընթերցում

Հաջորդ տարվանից Հայաստանում կարող են գրանցվել մեսրոպատառ անվանումներով դոմեյններ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնարավոր է, որ հաջորդ տարվանից Հայաստանում սկսվի մեսրոպատառ անվանումներով դոմեյնների գրանցումը:Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը:

Նրա խոսքով` 2014թ.սկզբին Հայաստանը դիմել է դոմեյնները համակարգող միջազգային ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers) կազմակերպությանը` մեսրոպատառ անվանումներովդոմեյններ գրանցելու հնարավորության հարցով:«Ընթացակարգի համաձայն` պատասխանը տրվում է դիմելուց հետո մեկ տարվա ընթացքում: Մի կողմից` մեսրոպատառ դոմեյնները կարող են դառնալ հայկական կայքերի մեկուսացման պատճառ, սակայն հայատառ անվանումներով դոմեկններ ունենալն անխուսափելի է, և, որոշակի չափով, անհրաժեշտ»,- հավելեց Սաղյանը:

Համացանցային դոմեյնների անվանումների գրանցման ընթացակարգը ղեկավարվում է միջազգային ICANN կազմակերպության կողմից: Այն հիմնվել է հիմնադրվել է 1998թ-ին` ԱՄՆ կառավարության մասնակցությամբ` դոմեյնների անվունումների, IP-հասցեների և համացանցի այլ ոլորտների կառավարման նպատակով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում