Փարիզում զորահանդես Է անցկացվում ի պատիվ Բաստիլի գրավման օրվա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաքում զորահանդես Է անցկացվում ի պատիվ երկրի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա: Ինչպես տեղակացնում Է «Արմենպրես»-ը, զորահանդեսին մասնակցում են մի քանի հազար մարդ, ինչպես նաեւ 54 ինքնաթիռ, 36 ուղղաթիռ, 285 ցամաքային փոխադրամիջոց եւ ավելի քան 200 նժույգ:

Երկրի իշխանությունները որոշում են ընդունել 2014 թվականի հանդիսավոր ստուգատեսը առաջինը դարձնել Առաջին աշխարհամարտի սկսվելու 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումների շարքում: Այդ կապակցությամբ Ելիսեյան դաշտերում առաջինն անցել են այն երկրների դրոշակակիրները, որոնք մասնակցել են 1914-1918 թվականների պատերազմին: Նրանց ուղեկցում Էին երկու խումբ զինվորականներ՝ ֆրանսիական բանակի 1914 թվականի նմուշի համազգեստով ու հանդերձանքով:

Զորահանդեսն ընդունում Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա, ավանդույթի համաձայն՝ ժամանել Է Հաղթանակի կամարի մոտ, որտեղից սկսվում Է զինվորական դեֆիլեն, եւ այնտեղից հեծելազորայինների ուղեկցությամբ ուղեւորվել Է շարք կանգնած ստորաբաժանումների տողանցման: Դրանից հետո պետության ղեկավարը տեղ Է զբաղեցրել Համաձայնության հրապարակի ամբիոնում՝ Փարիզ հրավիրված արտասահմանյան շուրջ 80 երկրների ներկայացուցիչների հետ միասին, երկրներ, որոնք այս կամ այն կերպ մասնակցել են առաջին աշխարհամարտին: Այդ երկրները հիմնականում ներկայացված են պաշտպանության նախարարներով:

Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրը նշվում Է հուլիսի 14-ին: 1789 թվականի այդ օրը գրավվել Է Բաստիլ բանտ-ամրոցը: Այդ օրը համարվում Է Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը:

Հայերեն English Русский