Տարածաշրջանային

Մինչ ղարաբաղյան պատերազմը Բաքուն ոչ թե ադրբեջանական, այլ հայկական, հրեական եւ ռուսական քաղաք էր

2 րոպեի ընթերցում

Մինչ ղարաբաղյան պատերազմը Բաքուն           ոչ թե ադրբեջանական, այլ հայկական,  հրեական եւ ռուսական քաղաք էր

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքուն ադրբեջանական քաղաք է դարձել ղարաբաղյան պատերազմի ժամանակաշրջանում, իսկ մինչ այդ այն եղել է հայկական, ռուսական, հրեական քաղաք: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, minval.az լրատվական կայքի հետ զրույցում հայտարարել է ադրբեջանցի գրող Ալեքպեր Ալիեւը:

«Բաքուն մեզ սկսել է պատկանել 90-ականներից հետո: Մենք ձեռք ենք բերել քաղաքն այն բանից հետո, երբ կորցրել ենք Ղարաբաղը: Այդ քաղաքը եղել է ռուսական, հայկական, հրեական, բայց միայն ոչ մերը: Այդ նրանք էին Բաքվի իսկական տերերը», -ասել է ադրբեջանցի գրողը:

Ա.Ալիեւը նշել է, որ Բաքուն չի կարողացել քաղաք` հասարակական արտադրության սոցիալ-տարածքային կազմակերպության ձեւ դառնալ, որտեղ ոչ միայն առարկաներ են արտադրվում, այլ ստեղծվում էր մարդկանց կյանքի կերպը:

Հեղինակը նշում է, որ ամբողջ աշխարհում գյուղերն են քաղաքներ ծնում: «Բայց Ադրբեջանում, չգիտես ինչու, գյուղերը կլանում են Բաքուն: Իսկ Բաքուն պետք է ազդեր այն ամենի վրա, ինչ շրջապատում է նրան, եւ որոշակի գիտակցություն մոդելավորեր, տվյալ դեպքում` քաղաքային, եւ մտածողության մեջ իրականությունը վերարտադրելու ունակություն: Այն, ինչ մենք անվանում ենք գավառականություն, այսօր գերակշռող մշակույթ է (կամ մշակույթի բացակայություն): Եվ մենք` քաղաքաբնակներս, հանդիսանում ենք այդ մշակույթի անբաժան մասը», -նշել է Ա.Ալիեւը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում