Սպորտ

Լևոն Արոնյանը կհանդիպի ամերիկահայերի հետ

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կհանդիպի ամերիկահայերի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Լևոն Արոնյանն ԱՄՆ-ում կհանդիպի իր երկրպագուներին: Հանդիպումը կկայանա ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքում: Շախմատասերները, ամերիկահայ համանքի ներկայացուցիչներն Արոնյանին կհանդիպեն երկուշաբթի հուլիսի 7-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ամերիկյան Asbarez պարբերականը:

Լևոն Արոնյանծնվել է1982-իհոկտեմբերի 6-ին,Երևանում: 2002-ին Հայաստանի չեմպիոն է դարձել, 2005 թվականին աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականիկազմում 37-րդ, 38-րդ և40-րդհամաշխարհային օլիմպիադաների,2011թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի,ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի,2009-ի և2013-ի Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող,2009-ի արագ շախմատի աշխարհի չեմպիոն: 2006-ին և2007-ին դարձել է Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն,2010-ին` կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն ։ 2011-ինՄոնակոյումնա մասնակցել է «կույր» և արագ շախմատի«Ամբեր» ավանդական մրցաշարինև դարձել նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու)։ Երկու տարի անընդմեջ` 2005-ինև 2006-ին, մարզական լրագրողների հարցմամբ, ճանաչվել էՀայաստանի լավագույն մարզիկ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում