Տարածաշրջանային

Թուրքիայի «նշանավոր» հուշարձանները. ձմերուկ, սեխ, ձու եւ ցիլինդրով ամոթը փակող Աթաթուրքը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի «նշանավոր» հուշարձանները. ձմերուկ, սեխ, ձու եւ ցիլինդրով ամոթը փակող Աթաթուրքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած շատ թե քիչ զարգացած երկրների մեծ եւ փոքր քաղաքներում սովորաբար կամ տվյալ պետության, կամ աշխարհի մասշտաբով ճանաչված մարդկանց, կամ էլ պատմական դեպքերին, նույնիսկ ասքերի եւ հեքիաթների հերոսներին նվիրված արձաններ են տեղադրվում: Իսկ Թուրքիայի թե մեծ, թե փոքր քաղաքներում լայն տարածում է գտել տարածաշրջանում հայտնի ագրարային արտադրանքներին նվիրված հուշարձանների տեղադրումը: Թուրքական քաղաքների կենտրոնական հրապարակներում կամ մուտքերում տեղադրված այդ արձանների հերոսների մեջ կարելի է հանդիպել ձմերուկի, սեխի, պիստակի, նույնիսկ որպես ճաշատեսակ հայտնի` կոլոլակի: Դրանց մեջ այնպիսի անիմաստ քանդակված արձաններ կան, որ անգամ հարյուր խելամիտ մարդ չի կարող հասկանալ դրա իմաստը: Այդ շարքում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի` ցիլինդրով ամոթը փակած եւ երեք հողագործ կանանց արձանները դիտողների մոտ միայն ծիծաղ է առաջացնում:

«Արմենպրես»-ը ներկայացնում է զբոսաշրջիկների աչքից չվրիպող թուրքական «հանճարեղ» արվեստը ցուցադրող «նշանավոր» հուշարձանների լուսանկարները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում