Չինաստանի կոմկուսի թվաքանակը գերազանցել Է 86 միլիոնը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Կոմունիստական կուսակցության (ՉԿԿ)՝ աշխարհի խոշորագույն քաղաքական կազմակերպության թվաքանակը, 2013 թվականի վերջի տվյալներով, կազմել Է 86,69 միլիոն: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՉԿԿ-ի կենտկոմի կազմակերպչական բաժնին, 1,8 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ: Հուլիսի 1-ին ՉԿԿ-ն նշում Է իր ստեղծման 93-րդ տարեդարձը:

ՉԿԿ-ում նշել են, որ նկատվում Է կուսակցության քանակական աճի դանդաղում, ինչը կապված Է նրա շարքերին անդամակցելու նկատմամբ ավելի խիստ մոտեցման հետ: Այժմ կուսակցական կոմիտեները տեղերում ապագա կուսակցականների նկատմամբ ղեկավարվում են «ավելի թափանցիկ ու հավասարակշռված չափանիշներով», ասված Է հաղորդագրության մեջ:

2013 թվականին կուսակցության շարքերը համալրել Է 2,41 մլն մարդ, ինչը 825 հազարով պակաս Է, քան 2013 թվականին:

Տարեսկզբին կուսակցության կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովը, որը հետեւում Է կուսակցականների բարոյական նկարագրին եւ սոցիալիզմի կառուցման գաղափարներին նրանց հավատարմությանը, հայտարարել Է կոռուպցիայի նկատմամբ «զրոյական հանդուրժողության» մասին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский