Միջազգային

Լիտվան 2015թ. կմիանա միացյալ եվրոպական արժույթին

1 րոպեի ընթերցում

Լիտվան 2015թ. կմիանա միացյալ եվրոպական արժույթին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը միաձայն հաստատել է, որ Լիտվան պատրաստ է անցնել միացյալ եվրոպական արժույթի եւ որպես դրամական միավոր օգագործել եվրոն: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն` հավելելով, որ 2015թ. հունվարի 1-ից Լիտվայում պաշտոնապես կգործի եվրոն:

Մինչ այդ ԵՄ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունն էր համաձայնություն տվել, որ Լիտվան մտնի եվրոյի գոտի: Միացյալ եվրոպական արժույթի անցնելու համար Եվրահանձնաժողովը ներկայացրել էր մի շարք չափանիշներ, որոնք պետք է մերձբալթյան երկիրը բավարարեր: Ըստ էության, Լիտվան կատարել է բոլոր այն պարտավորությունները, որոնք անհրաժեշտ էին միացյալ արժույթին միանալու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում