Երևանյան բեսթսելլեր

Երևանյան բեսթսելեր 2/18. Կամիլ Լըմոնյեի գիրքը հայտնվել է վարկանիշային աղյուսակում

7 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 2/18. Կամիլ Լըմոնյեի գիրքը հայտնվել է վարկանիշային աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էԱնտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»ստեղծագործությունը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: «Մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես»: Այս հանճարեղ նախադասությունը գրքի ամենահայտնի արտահայտությունն է, որը գիտեն թե մեծերը, թե փոքրերը: Բոլոր ժամանակների և սերունդների սիրելի ստեղծագործությունը հայ գրքասերների դատին է հանձնել «Անտարես» հրատարակչությունը: Գործը շարունակվում է մնալ պահանջված և սիրելի:

Համաշխարհային գրականությունն այս տարվա ապրիլի 17-ին մեծ կորուստ կրեց: Երկար հիվանդությունից հետո կյանքի 88-րդ տարում վախճանվեց կոլումբիացի գրողԳաբրիելԳարսիաՄարկեսը: Իր երկարամյա գրական գործունեության ընթացքում անվանի գրողը հեղինակել է արդեն իսկ դասական դարձած բազմաթիվ գործեր: Մարկեսի «Վերհիշելովիմտխուրպոռնիկներին»վիպակնայս շաբաթ երկրորդ հորիզոնականում է: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը:

ՖրանցԿաֆկայի«Դղյակը»այս շաբաթ զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Այն համարվում է 20-րդ դարի գրականության մեծագույն նվաճումներից մեկը:

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության. Տաղեր»գիրքը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:

Վարկանիշային աղյուսակում տեղ է գտել նաևՌեյԲրեդբերիի«451°ըստ Ֆարենհայթի»վեպը, որը հայերեն է թարգմանել Հայաստանի գրողների միության նախկին նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանը: Ռեյ Բրեդբերին ամերիկյան հայտնի ֆանտաստ գրող է, ով իր ստեղծագործության մեջ միահյուսում է ֆանտաստիկայի, հեքիաթի ու փիլիսոփայական այլաբանության տարրերը: «451° ըստ Ֆարենհայթի» վեպում և պատմվածքներում հեղինակը պատկերում է գիտատեխնիկական հեղափոխության բուռն աճի և մարդու բարոյական «հասունացման» խզման հնարավոր հետևանքները, մտորում ապագայի քաղաքակրթության մասին:

Գրիգոր Նարեկացու` «Մուղնի» հրատարակչության լույս ընծայած«Մատյան ողբերգության»ժողովածուն զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը:

Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրողՖրենսիսՍքոթ Ֆիցջերալդի«ՄեծնԳեթսբին»է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Գրիգոր Նարեկացու` «Նաիրի» հրատարակչության լույս ընծայած«Մատյան ողբերգության»ժողովածուն այս շաբաթ կրկին ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկ տարուց ավելի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

ՕսկարՈւայլդի«ԴորիանԳրեյիդիմանկարը» վարկանիշային աղյուսակի հաջորդ հորիզոնականը զբաղեցրած գիրքն է: Ստեղծագործությունը հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից մեկը: Առաջին անգամ շարունակաբար հրատարակվել է 1890թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն1891-ին:

«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը» վեպը: Այն «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարից է: «Տղամարդու սերը» վեպը դատավարության է ենթարկվել իր անպարկեշտ բովանդակության և արծարծած իբր անբարոյական գաղափարների համար: Այնինչ, Լըմոնյեի վեպի հերոսները ուժեղ անհատականություններ են, ովքեր ամբողջովին տրված են սիրո պարգևած կրքին՝ այրվելով նրա կրակների մեջ: Նրանք փորձում են ներդաշնակ լինել բնությանը, նրանց կյանքում գերակայում են բնազդները, իսկ ամենից շատ նրանք գնահատում են իրենց ազատությունը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +2

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 10
2 -3

Գաբրիել Գարսիա Մարկեսի

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 10
3 *

Ֆրանց Կաֆկա

«Դղյակը»

Ապոլոն 10
4 +3

Գրիգոր Նարեկացու

«Մատյան ողբերգության»

Նաիրի 8
5 -1

Ռեյ Բրեդբերի

«451° ըստ Ֆարենհայթի»

Ապոլոն 7
6 *

Գրիգոր Նարեկացու

«Մատյան ողբերգության»

Մուղնի 7
7 +1

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 7
8 -7

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության. Տաղեր»

Զանգակ 7
9 0

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 6
10 Նոր

Կամիլ Լըմոնյեի

«Տղամարդու սերը»

Անտարես 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում