Շարմազանովն անդրադարձել է քառյակի ուժերի և Ռոբերտ Քոչարյանի հնարավոր համագործակցությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, անհատ, ներկա կամ նախկին պաշտոնյաունիայս կամ այն հարցի լուծման իր տարբերակը: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսպես պատասխանեց քառյակի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցին: «Դա բացառապես երկրորդ նախագահի և այդ քաղաքական ուժերի խնդիրն է, և ՀՀԿ-ն չի պատրաստվում միջամտել դրան: Մենք ունենք մեր քաղաքական ծրագրերը, մեր քաղաքական պլատֆորմը, մեր քաղաքական առաջնորդը և այդ հստակ ծրագրերով շարժվելու ենք առաջ՝ լուծելով ժողովրդի առջև ծառացած խնդիրները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Հարցին ի պատասխան, թե ՀՀԿ-ին չի մտահոգում քառյակի և Ռոբերտ Քոչարյանի հնարավոր համագործակցությունը, նա ընդգծեց, որ դա բոլորովին չի մտահոգում կուսակցությանը: Շարմազանովի խոսքով`ՀՀԿ-ի թիվ մեկ խնդիրը ոչ թե գեղեցիկ խոսելն է, այլ ժողովրդի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծումը: