Սփյուռք

Արգենտինայի հայ համայնքը խնդրել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին` միջամտել Սիրիայի հակամարտությանը

2 րոպեի ընթերցում

Արգենտինայի հայ համայնքը խնդրել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին` միջամտել Սիրիայի հակամարտությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի հայ համայնքը նամակ է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ խնդրելով նրան` միջամտել Սիրիայի հակամարտությանը՝ համոզված լինելով, որ պապի խոսքը կարող է խաղաղություն բերել Միջին Արևելքի հակամարտող տարածաշրջանում և ապահովել փախստականների վերադարձն իրենց տները:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Prensa armenia.com կայքը, նամակում արգենտինահայերը ներկայացրել են այն սարսափելի իրավիճակը, որում հայտնվել են Սիրիայի քրիստոնյա փոքրամասնությունները:

«Քաղաքացիական հասարակությունն ապրում է ծայրահեղ մտահոգիչ վիճակում: մեծամասամբ հայերով բնակեցված Քեսաբ քաղաքը հարձակումների է ենթարկվել «Ալ-Կաիդային» հարող խմբավորումների կողմից, որոնք Սիրիա են ներխուժել Թուրքիայի հետ սահմանից: Մարտի 24-ի հարձակումներից հետո քեսաբահայությունն ստիպված տարհանվել է և տեղավորվել Լաթաքիայի ապաստաններում: Հունիսի 2-ից՝ Սիրիայի նախագահական ընտրություններից հետո, հարձակումների թիրախ էր դարձել Հալեպը: Նույն զինված խմբավորումները հրթիռներ են նետել Նոր գյուղի ուղղությամբ, որը ևս մեծամասամբ բնակեցված է հայերով: Իշխանությունները տարածքը հայտարարել են աղետի գոտի», - ասվում է Հռոմի պապին ուղղված նամակում:

Արգենտինայի հայ համայնքը խնդրել է Հռոմի պապին` «ևս մեկ անգամ ապացուցել, որ տարբեր կրոնների, ազգության, լեզու կրող և տարբեր գաղափարներ ունեցող մարդիկ կարող են բնակվել ներդաշնակության և համերաշխության մթնոլորտում»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում