Պաշտոնական

ՀՀ Նախագահը «Ռուսական երկաթուղիներ»-ի նախագահի հետ քննարկել է կոնցեսիոն պարտավորություններին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը «Ռուսական երկաթուղիներ»-ի նախագահի հետ քննարկել է կոնցեսիոն  պարտավորություններին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 18-ին ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմիհասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցները գոհունակությամբ ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշել են, որ երկկողմ ռազմավարական դաշնակցային գործընկերության կարևոր բաղադրիչներից է տրանսպորտի բնագավառում համագործակցությունը:

Հանդիպմանը Հանրապետության Նախագահը և Վլադիմիր Յակունինը քննարկել են հայկական երկաթուղու ներկայիս վիճակին, զարգացման հեռանկարներին, կոնցեսիոն պայմանագրով «Ռուսական երկաթուղիներ»-ի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր:

Հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած ընկերության նախագահը Սերժ Սարգսյանին ներկայացրել է հայկական երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման ուղղությամբ իրականացված ներդրումները, ընթացիկ աշխատանքները, անդրադարձել նաև, ընդհանուր առմամբ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեությանը, խնդիրներին և զարգացման ծրագրերին: Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման և կոնցեսիոն պայմանագրով նախատեսված աշխատանքների հետևողական կատարման գործում մեծապես կարևորել է անձամբ Վլադիմիր Յակունինի դերը և ընդգծել, որ Հայաստանում պատրաստ են շարունակել այդ ենթակառուցվածքի բարելավման ուղղությամբ աշխատանքներն ու կյանքի կոչել փոխշահավետ համատեղ նախագծերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում