Մշակույթ

Տասնութ ազգերի ներկայացուցիչներ Հայաստանում կմասնակցեն պարի և երգի միջազգային մրցույթ-փառատոնի

3 րոպեի ընթերցում

Տասնութ ազգերի ներկայացուցիչներ Հայաստանում կմասնակցեն պարի և երգի միջազգային մրցույթ-փառատոնի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 18-19-ն առաջին անգամ կանցկացվի պարի և երգի միջազգային մրցույթ-փառատոն: «Կովկասի առաջնություն» խորագրով մրցույթ-փառատոնին կմասնակցեն ոչ միայն Կովկասի, այլև այլ երկրների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ:

Մրցույթի կազմակերպիչ,Միջազգային փառատոններիկովկասյան ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը հունիսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ փառատոնին կմասնակցեն 18 ազգերի ներկայացուցիչ 400-500 մասնակիցներ:

«Սա առաջին մեծամասշտաբ փառատոնն է Հայաստանում, որին մասնակցում են 18 ազգի ներկայացուցիչներ: Այն կոչվում է «Կովկասի առաջնություն», բայց չի նշանակում, որ մասնակցում են միայն կովկասյան երկրները: Ցանկություն էին հայտնել 30 ազգի ներկայացուցիչներ, սակայն 18-ը կմասնակցեն: Միջոցառումը կմեկնարկի վաղը: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում կանցկացվի շքերթ, այնուհետև կսկսվի մրցույթը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Միջազգային փառատոնների կովկասյան ասոցիացիաի նախագահ Արման Ղուկասյանը:

Ղուկասյանն ընդգծեց, որ մրցույթն անցկացվում է վեց տարիքային խմբերում` առանց տարիքային սահմանափակման: «Բոլոր տարիքային խմբերում կլինեն հաղթողներ, ովքեր հունիսի 19-ին կմասնակցեն մրցանակաբաշխության արարողությանը»,-հավելեց Արման Ղուկասյանը: Բանախոսն ընդգծեց, որ այս նախագծի վրա իրենք աշխատում են նախորդ տարվա հոկտեմբերից, և իրենց նորաստեղծ ասոցիացիան ցանկանում է կազմակերպել նմանատիպ միջոցառումներ:

«Բոլոր մասնակիցները կստանան պատվոգրեր, կլինեն հաղթական հորիզոնականներ, սակայն դրամական պարգևատրումներ չկան, քանի որ մեր ֆինանսական միջոցները քիչ են»,-հավելեց Ղուկասյանը: Մրցույթ-փառատոնի ժյուրիների կազմում հիմնականում այլ երկրների ներկայացուցիչներ են:

Ժյուրիի անդամ, Բուլղարիայի ներկայացուցիչ Միլկո Կրալսկին նշեց, որ ցանկություն ունի Հայաստանում ստեղծել նաև դեռևս պայմանական անուն ունեցող պարային սպորտի ֆեդերացիա, կբացվեն տարատեսակ դպրոցներ, և արտասահմանյան մասնագետները կկրթեն պարելու ցանկություն ունեցողներին:

Տեղադրություն

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Մշակույթ

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

Մշակույթ

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Աղիքային վարակներից խուսափելու համար մասնագետները հորդորում են խստորեն ապահովել սննդի պահպանման կանոնները

Հայաստան

Աղիքային վարակներից խուսափելու համար մասնագետները հորդորում են խստորեն ապահովել սննդի պահպանման կանոնները

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

Տնտեսություն

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում