Հարություն Խաչատրյանի ֆիլմը Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրում է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի 36-րդ միջազգային կինոփառատոնը, որը տեղի կունենա հունիսի 19-28-ը, ներկայացրել է այս տարվա իր ծրագիրը: Փառատոնի «Ռուսական հետք» պաշտոնական ծրագրում ներկայացված է նաև հայկական ֆիլմ` Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային ֆիլմաշարի առաջին` «Հայկ. Փախուստ» վավերագրական աշխատանքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակից, Մոսկվայի կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա ֆիլմի ռուսական պրեմիերան: Հատկանշական է, որ ֆիլմի հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում` Մոսկվայում:

Ֆիլմը նոյեմբերի 7-ին ցուցադրվել էր «Մոսկվա» կինոթատրոնում: Խաչատրյանի նոր աշխատանքի հիմքը Հայաստանից հեռացած և օտար հողում նոր կյանք սկսած մարդկանց պատմություններն են: «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարը նվիրված է այսօրվա Հայաստանի ամենացավոտ խնդրին՝ արտագաղթին:

«Փախուստը հայրենիքից և ազգից մի շարք երկրների համար է խնդիր դարձել, և այդ բոլոր ազգություններն ուսումնասիրում են տվյալ հարցերը: Նման ուսումնասիրություն էլ հենց այս ֆիլմն է: 25 տարի անընդմեջ ես նկարել եմ 7-8 տարբեր մարդկանց, ովքեր 1980-ականներին հեռացան Հայաստանից, հետևել եմ նրանց կյանքին, ճամփորդություններին, ձեռքբերումներին: Ի՞նչն է պատճառը: Ինչո՞ւ նրանք հեռացան: Ֆիլմն այս հարցերին պատասխաններ չի տալիս, պարզապես բարձրացնում է հարցեր, ստիպում է անհանգստանալ, մտածել, և մարդիկ սկսում են փնտրել պատասխաններ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ նշել էր Խաչատրյանը:

«Հայկ. Փախուստ»կինոնկարը 6-7 ֆիլմերից բաղկացած շարքի ֆիլմերից մեկն է: Ֆիլմը նախորդ տարի «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությունում արժանացավ «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերի գլխավոր մրցանակներին: Խաչատրյանը նշել էր, որ գրեթե ամեն տարի ստեղծում է նոր ֆիլմ: Հաջորդ ֆիլմը հանրությանը կներկայացվի2014 թվականին:

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշրի առաջին ժապավենի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Նյոնի «Vision du Reel» վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, ապա առանձին ցուցադրություններով ներկայացվել է Կաննի միջազգային կինոփառատոնում:

Հայերեն English Русский

ԿԸՀ նիստ

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան

Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները