Միջազգային

Մեծ Բրիտանիայում ստեղծել են աշխարհի ամենամեծ հեռուստացույցը

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում ստեղծել են աշխարհի ամենամեծ հեռուստացույցը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Titan Screens բրիտանական ընկերությունն ստեղծել է 370 դյույմ (9,4 մետր) անկյունագծով աշխարհի ամենամեծ հեռուստացույցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին հաղորդել է NBC հեռուստաալիքը:

Հսկայական էկրանով հեռուստացույցն իր չափերով նախորդ ռեկորդակրից առաջ է անցել 20 ֆուտով (մոտավորապես 6 մետրով): Դրա արժեքը 1,6 մլն դոլար է:

Հսկայական ապարատը հավաքել են ձեռքով, քանի որ գործարաններից ոչ մեկն ի վիճակի չէ ապահովել դրա մեքենայական հավաքումը:

Ըստ էության Titan Screen-ի էկրանն իրենից ներկայացնում է միավորված մի քանի փոքր էկրան: Ներկայում գոյություն չունի աշխատող Titan Screen-ի պատկերը: Սակայն հայտնի է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության կապակցությամբ այն տեղադրելու են Կաննի շենքերից մեկի տանիքին:

Ընկերությունը հավաքել է 4 հեռուստացույց, որոնցից երկուսն արդեն վաճառել է: Հեռուստացույցի արժեքը ժամանակին վճարելու դեպքում ընկերությունը պարտավորվում է հեռուստացույցն աշխարհի ցանկացած վայր հասցնել երեք շաբաթվա ընթացքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում