Փարիզում Սենա գետի կամուրջը քանդվել Է «սիրո կողպեքների» ծանրության տակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Արվեստների հռչակավոր կամուրջը քանդվել է զբոսաշրջիկների թողած «սիրո կողպեքների» ծանրության տակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail-ին: Կամրջի վրա գտնող զբոսաշրջիկներին տարահանել են:

Մետաղական ցանկապատն ընկել է ներս, այլ ոչ թե գետը, պատմել է տեղի մի ոստիկան: «Եթե այն ընկներ նավակի վրա, հետեւանքը կլիներ ողբերգական»,- հայտնել է նա:

Զբոսաշրջկիների շրջանում մեծ ժողովրդականություն է վայելում կամրջի վրա իրենց անվամբ կողպեք կախելու սովորույթը, բայց այդ «հուշանվերների» ծանրությունն սպառնում է մետաղական կամրջին, որը կառուցվել Է 1804 թվականին եւ վերականգնվել 1980-ին՝ երկու համաշխարհային պատերազմների ժամանակ ստացած վնասվածքներից:

Միջադեպից հետո Փարիզում վերսկսվել են զանազան կողպեքների արգելման կոչերը, կողպեքներ, որոնք փչացնում են հուշարձանները նաեւ Եվրոպայի մյուս քաղաքներում, այդ թվում՝ Լոնդոնում:

Փարիզի քաղաքագլուխ Աննա Իդալգոն ավելի վաղ դիմադրում Էր վանդալիզմի դեմ միջոցներ ձեռնարկելու կոչերին, բայց կամրջի փլուզումը փոխել Է իրադրությունը: Քաղաքապետարանի մամուլի քարտուղարը հայտնել Է, որ եթե ավանդույթի շարունակումն այսուհետեւ Էլ հանգեցնի հուշարձանների վնասման, ապա կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը