Հասարակական

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երկհարկանի տուն է նվիրել անօթևան և բազմազավակ ընտանիքին

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երկհարկանի տուն է նվիրել անօթևան և բազմազավակ ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երկհարկանի տուն է նվիրել անօթևան և բազմազավակ Սարինե Խաչատրյանիընտանիքին: Նա 6 երեխաների և (նրանցից մեկի անունն ազգանունն է՝ Սերժ Սարգսյան) հետ պատսպարվում է նախկին Ամասիայի շրջանի հեռավոր գյուղում՝ խոնավ տանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում էtert.am-ը` վկայակոչելով«Շիրակ» կենտրոնի կայքը:

«Մեր կողմից պատրաստված «Ծայրահեղ աղքատությունից չեն փրկվել, անգամ իրենց փոքրիկին հանրապետության նախագահի անունով կոչելով» տեսանյութում ներկայացված բազմազավակ ընտանիքին այսօր նախկին Աշոցքի վարչական շրջանի Զույգաղբյուր գյուղում երկհարկանի առանձնատուն է գնել և նվիրել հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին տեղեկացրել ու իր անսահման ուրախությունն է կիսել նախկին Ամասիայի շրջանի հեռավոր գյուղում, խոնավ տանը պատսպարված ընտանիքի մայրը՝ Սարինե Խաչատրյանը: Ի դեպ, առանձնատունը մեծ հողամաս և անասնագոմ ունի»,-նշել է «Շիրակ կենտրոնը», ով բազմազավակ այս ընտանիքին շնորհավորել է բնակարանամուտի կապակցությամբ:

Ընտանիքում շուտով ծնվելու է 7-րդ երեխան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում