Շոու բիզնես

Բրեդ Փիթն զբաղվելու Է միգրանտների մասին պատմող ֆիլմի պրոդյուսերությամբ

1 րոպեի ընթերցում

Բրեդ Փիթն զբաղվելու Է միգրանտների մասին պատմող ֆիլմի պրոդյուսերությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն զբաղվելու է միգրանտների մասին պատմող ֆիլմի պրոդյուսերությամբ, որում գլխավոր դերը խաղալու է Լուպիտա Նիոնգոն: Ինչպես տեղեկացնում է «Արմենեպրես»-ը՝ հղում անելով TheHollywoodReporter հանդեսին, ժապավենը նկարահանելու են կին գրող Չիմանանդա Նգոզա Ադիչիի «Ամերիկուհին» վեպի հիման վրա: Ֆիլմը պատմում է երկու երիտասարդ նիգերացիների սիրո մասին:

2013 թվականին Փիթի Plan B ընկերությունը զբաղվում էր ռեժիսոր Սթիվ Մաքքուինի «Ստրկության 12 տարին» ժապավենի շուկայավարմամբ, որն արժանացել Է Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի մրցանակի՝ «Օսկար»-ի երեք հեղինակավոր պարգեւների: Նիոնգոն, որի դեբյուտը կայացել է Մաքքուինի ժապավենում, արձանիկն ստացել Է «Կնոջ երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգում:

Հունիսի 2-ին Walt Disney կինոընկերությունը հաստատել է Լուպիտա Նիոնգոյի դերը ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսի «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 7-րդ» ֆիլմում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում