Հիշողության կորուստ եղավ. Լևոն Արոնյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Ստավանգերի գերխորոշ մրցաշարի երրորդ տուրում կրած պարտությունը կապում է հիշողության կորստի հետ:
«Ես խաղարկեցի այն ձևով, որը մտածել էի մեկ շաբաթ առաջ, սակայն հիշողության կորուստ ունեցա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանի խոսքերը մեջբերում է Chess-news կայքը:
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող գերխոշոր մրցաշարի երրորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով զիջեց Ալեքսանդր Գրիշչուկին: 3 տուրից հետո Արոնյանը 5-րդ տեղում է 1,5 միավորով: Չորրորդ տուրում Արոնյանը կխաղա Պյոտոր Սվիդլերի հետ: