1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտին է մոտենում Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքը Գերմանիայում: Հունիսի 4-ին թիմն անցկացրեց հերթական մարզումը Վիսբադեն քաղաքի «Բրիտա Արենա» մարզադաշտում:Հունիսի 5-ին` ժամը 16:15-ին, «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը: Ժամը 17:00-ին կսկսվի Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հունիսի 6-ին` ժամը 22:45-ին, «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի կունենա Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը: