Լևոն Արոնյանը հաղթեց Ստավանգերի մրցաշարի երկրորդ տուրում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն հաղթանակով ավարտեց Ստավանգերի մրցաշարի երկրորդ տուրի պարտիան: «Արմենպրես»-ի հաղորդմամաբ` հայ գրոսմայստերը, ով խաղում էր սպիտակներով, Սերգեյ Կարյակինին ստիպեց անձնատուր լինել 55-րդ քայլին:
Լևոն Արոնյանը, նորվեգական գերխոշոր մրցաշարի առաջին տուրում ոչ-ոքի խաղաց Սիմեն Ագդեստեյնի հետ:
Մրցաշարին մասնակցում ենՄագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկը (բոլորը` Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սիմեն Ագդեստեյնը (Նորվեգիա):