Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ստավանգերի մրցաշարի առաջին տուրում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ստավանգերի մրցաշարի առաջին տուրում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, նորվեգական գերխոշոր մրցաշարում ոչ-ոքի խաղաց Սիմեն Ագդեշտեյնի հետ:

Նորվեգիայի Ստավանգերի մրցաշարի առաջին տուրում Արոնյանը խաղում էր Սիմեն Ագդեշտեյնի հետ: Մրցամարտի 41-րդ քայլում շախմատիստները պարտիան ավարտեցին ոչ-ոքի: Միաժամանակ ընթացող պարտիաներում ոչ-ոքի գրանցվեց Մագնուս Կարլսեն-Անիշ Գիրի, Պյոտոր Սվիդլեր-Վլադիմիր Կրամնիկ զույգերի հանդիպումներում: Միայն Ֆաբիանու Կարուանան առավելության հասավ Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ:

Ստավանգերի խոշոր մրցաշարը մեկնարկել է հունիսի 2-ին` կայծակնային մրցաշարով, և կեզրափակվի հունիսի 13-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում