Սպորտ

Լևոն Արոնյանը երկրորդն էր «Norway chess» մրցաշարի կայծակնային ձևում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը երկրորդն էր «Norway chess» մրցաշարի կայծակնային ձևում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականնի առաջատար, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Լևոն Արոնյանը նորվեգական Ստավանգերի միջազգային կայծակնային մրցաշարում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Կայծակնային շախմատի առաջին տուրում Արոնյանն առավելության հասավ Պյոտր Սվիդլերի նկատմամբ, ինչպես նաև հաղթեց Սիմեն Ագդեստեյնին, Վեսելին Տոպալովին, Անիշ Գիրինին և Վլադիմիր Կրամնիկին: Ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի, Ֆաբիանու Կարուանայի և Ալեքսանդր Գրիշչուկի հետ: 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր Արոնյանը զիջեց միայն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, ով վաստակել էր 7,5 միավոր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունիսի 3-ից մեկնարկում է «Norway chess 2014»-ի հիմնական մրցաշարը: Գերխոշոր այս մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկը (բոլորը` Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սիմեն Ագդեստեյնը (Նորվեգիա):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում