Միջազգային

Մահացել Է Ուինստոն Չերչիլի կրտսեր դուստրը՝ լեդի Մերի Սոումսը

1 րոպեի ընթերցում

Մահացել Է Ուինստոն Չերչիլի կրտսեր դուստրը՝ լեդի Մերի Սոումսը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 91 տարեկան հասակում Մեծ Բրիտանիայում մահացել Է Ուինստոն Չերչիլի կրտսեր դուստրը՝ լեդի Մերի Սոումսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ծննդյամբ Մերի Սպենսեր Չերչիլը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընդունվել Է բրիտանական բանակի թիկունքային ստորաբաժանում, նա նաեւ աշխատել է «Կարմիր խաչում»:

Մերին ուղեկցել է հորը մի քանի ուղեւորությունների ժամանակ: Մասնավորապես, հոր հետ նա եղել Է 1945 թվականի Պոտսդամի խորհրդաժողովում, որտեղ հանդիպել Է ԱՄՆ-ի նախագահ Հարի Թրումենի եւ Խորրդային Միության ղեկավար Յոսիֆ Ստալինի հետ:

Նրա հանգուցյալ ամուսինը՝ Քրիստոֆեր Սոումսը, եղել Է Պահպանողական կուսակցության ականավոր գործիչ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում