Բրիտանուհին Իրանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման` Facebook-ում գրառում թողնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոյա Սոբերի Նեջատ Նոբախտիին իրանական իշխանությունները մեղադրում են պետական դավաճանության մեջ` ազգային անվտանգությանը վերաբերող հարցերը հրապարակելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Telegraph-ը, 47-ամյա բրիտանուհուն դատապարտել են 20 տարվա ազատազրկման` Facebook-ում գրառում թողնելու համար: Ռոյա Սոբերին եւ նրա ամուսինը վերջին վեց տարին ապրել են Մեծ Բրիտանիայում: Նրանք երկքաղաքացիներ են: Անգլիայում ապրած ժամանակաշրջանում Ռոյա Նոջերին, Facebook-ում գրառում է թողել, որ «չէր ցանկանա ապրել Թեհրանում, քանի որ այնտեղ մարդկանց իրավունքները չեն պահպանվում, քաղաքացիական ակտիվիստներին ձերբակալում են, իսկ այլակարծության համար դատապարտում ազատազրկման»: Հենց այս գրառումն էլ դարձել է ճակատագրական:

2013թ. հոկտեմբերին Ռոյա Սոբերին ամուսնու հետ եկել է Իրան, որպեսզի այցելի ամուսնու բարեկամներին: Շիրազի օդանավակայանում նրան ձերբակալել են ու տարել ոստիկանություն: Ոստիկանությունում նրան տեղեկացրել են, որ նա ազգային անվտանգության գաղտնիքներ է բացահայտել, ինչը համարվում է պետական դավաճանություն: Բրիտանական կողմն արդեն հայտնել է անհանգստություն, սակայն Իրանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալու պատճառով Լոնդոնդը չի կարողանում միջոցներ ձեռնարկել իր քաղաքացու շահերը պաշտպանելու համար: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա երկրորդ սկանդալային ձերբակալումն է Իրանում:

Մեկ շաբաթ առաջ էլ ոստիկանությունը ձերբակելել էր 6 երիտասարդների, ովքեր ԱՄՆ հայտնի երգիչ Ֆարրել Ուիլյամսի «Happy» երգի տալ պարել եւ տեսահոլովակը ցուցադրել էին համացանցում: Ավելի ուշ նրանց ազատ արձակեցին:

Հայերեն English Русский

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին․ քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը

Բուլղարիայի լրատվական գործակալությունն աշխատանքներ է տանում մշակույթն ավելի խորը լուսաբանելու ուղղությամբ. BTA

Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 10/06/26