Պաշտոնական

Նախագահն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ին

1 րոպեի ընթերցում

Նախագահն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ին, ով, որպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ, օրերս մասնակցել է Երևանում կայացած հանձնաժողովի չորրորդ նիստին, ինչպես նաև Հանրապետության Նախագահի հրավերով ներկա է գտնվել Սարդարապատում Հանրապետության տոնի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքը և ՀՀ Նախագահը երկուստեք կարևորել են ի բարօրություն հայ ժողովրդի ջանքերի համատեղումը, համազգային խնդիրների լուծման գործում պետության և հայոց եկեղեցիների փոխգործակցությունն ու միասնականությունը, Սփյուռքում հայապահպանությանն ուղղված աշխատանքը և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում