Տարածաշրջանային

Բաքվում ԱՄՆ դեսպանությունը քննադատել է ադրբեջանական իշխանություններին

1 րոպեի ընթերցում

Բաքվում ԱՄՆ դեսպանությունը քննադատել է ադրբեջանական իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել ադրբեջանի իշխանություններին խստորեն քննադատող հայտարարությամբ` կապված Ժողովրդավարության ուսումնասիրման և ընտրությունների մոնիտորինգի կենտրոնի ղեկավարների նկատմամբ դատարանի կայացրած ազատազրկման վճռի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az գործակալությունը:

«Այս ձերբակալությունները լուրջ հետընթաց են Ադրբեջանի ժողովրդավար զարգացման գործում: Լինելով Ադրբեջանի հիմնական գործընկերը` մենք հավատում ենք, որ երկրի ապագա կայունության ու զարգացման համար ամենակարևոր քայլը կլինի բաց հասարակության համար հնարավորությունների ստեղծումը»,- ասվում է Բաքվում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:

Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանը մայիսի 27-ին դատապարտել էր Ժողովրդավարության ուսումնասիրման և ընտրությունների մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիին 5.5 տարվա, գործադիր տնօրեն Բաշիր Սուլեյմանլըին` 3.5 տարվա ազատազրկման: Վերջիններիս մեղադրանք էր ներկայացվել հարկերը վճարելուց խուսափելու, դրամական միջոցներ շորթելու, պաշտոնի չարաշահման մեջ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում