Սպորտ

Լևոն Արոնյանը մայիսի 28-ը տոնել է Գերմանիայի ՀՀ դեսպանատանը

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը մայիսի 28-ը տոնել է Գերմանիայի ՀՀ դեսպանատանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Հայաստանի առաջին հանրապտության հռչակմանը օրը տոնել է Գերմանիայի ՀՀ դեսպանատանը:

« Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման օրը տոնեցինք Ֆրանկֆուրտի Հայաստանի հյուպատոս դոկտոր Ստիվեն Բրայան Ֆերայի և Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանի հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին իր Facebook-ի էջում գրել է Լևոն Արոնյանը:

Լևոն Արոնյանը հունիսի 2-13-ը նորվեգական Ստավանգեր քաղաքում կմասնակցի միջազգային գերխոշոր մրցաշարին, որին իրենց մասնակցությունը կբերեն նաև Մագնուս Կարլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Թոփալովը, Ֆաբիանո Կարուանան, Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին եւ Սիմեն Ագդեստեյնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում