Rolling Stones-ը վերսկսել Է ընդհատված շրջագայությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Rolling Stones խումբը վերսկսել է իր համաշխարհային շրջագայությունը եւ առաջին համերգն է տվել վոկալիստ Միք Ջագերի ընկերուհու մահվանից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի լույս 27-ի գիշերը հաղորդել Է Reuters գործակալությունը:

Խումբը չեղյալ Էր հայտարարել շրջագայությունն Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում այն բանից հետո, երբ վոկալիստ Միք Ջագերի ընկերուհին՝ Լորեն Սքոթը, իքնասպանությամբ վերջ Էր տվել կյանքին: Ջագերի 49-ամյա սիրուհու մարմինը մարտի 17-ին գտել Էին Նյու Յորքի բնակարանում:

«Ռոլինգները» մայիսի 26-ի երեկոյան ելույթ են ունեցել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Համերգի Էր եկել ավելի քան 20 հազար հանդիսական: Ըստ գործակալության տվյալների՝ այն երգերի թվում, որոնք կատարել են երաժիշտները, եղել են Satisfaction, Brown Sugar եւ Sympathy for the Devil հիթերը:

Հաղորդվում Է, որ Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում չկայայած համերգները փոխադրվել են հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներ:

The Rolling Stones-ի ալբոմների ընդհանուր տպաքանակը, որոնց թիվը գրեթե 30 Է (չհաշված համերգայինները), գերազանցել Է 250 միլիոնը, ընդ որում 200 միլիոնը վաճառվել Է ԱՄՆ-ում: 1989 թվականին խումբը մտել Է Ռոք-ն-ռոլի փառքի սրահ, իսկ 2004 թվականին, ըստ Rolling Stone հանդեսի վարկածի, չորրորդ տեղն Է զբաղեցրել բոլոր ժամանակների 50 մեծագույն կատարողների ցուցակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA