Գաբրիել Սարգսյանը վերջին տուրից առաջ Չիկագոյի մրցաշարի միանձնյա առաջատարն է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում ընթացող ուժեղագույն օփեն մրցաշարը մոտենում է եզրագծին:
Խաղացված 8 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով միանձնյա գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի անդամ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը: Մեր ներկայացուցչին հետապտնդող մոտակա 5 մրցակիցներն ունեն 6-ական միավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, վերջին տուրում Գաբրիել Սարգսյանի մրցակիցը Յուրի Շուլմանն է: