Քաղաքականություն

ՀՀԿ-ն Հայաստանում գրեթե բոլոր հիմնարար բարեփոխումներն իրականացնող, իշխող քաղաքական ուժն է. Սերժ Սարգսյան

5 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն Հայաստանում գրեթե բոլոր հիմնարար բարեփոխումներն իրականացնող, իշխող քաղաքական ուժն է. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարը մեր երկրի կարևորագույն քաղաքական իրադարձություններից է և զուտ ներկուսակցական խնդիրներին անդրադառնալուց բացի այն նաև դիրքորոշումներ կամրագրի մի շարք վերկուսակցական հարցերի շուրջ: Այս մասին նշեցՀայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետականկուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը` ՀՀԿ 15-րդհամագումարի ելույթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա ընդգծել է, որ նախորդ համագումարից անցած շուրջ երկու տարվա ընթացքում կուսակցությունը շարունակել է ամրանալ, բյուրեղանալ ու ծավալվել: «Մելիք Ադամյան փողոցից մինչև Մեղրի կամ Տաշիր նույն հետևողական աշխատանքն է, ամենօրյա աշխատանքը: Կուսակցությունը զարգանում է անընդհատ: Կառույցները, նրանց միջև ուղղահայաց և հորիզոնական կապերն ավելի ամուր են դառնում և դա իսկապես տեսանելի է»,- շեշտեց Սերժ Սարգսյանը`հավելելով, որ փոխվում է նաև Հանրապետականի ընկալումը հասարակության մեջ` հատկապես երիտասարդների շրջանում:

Նրա խոսքով` կուսակցությունը դառնում է այն կարևոր օղակներից մեկը, որի միջոցով ակտիվ քաղաքացիները կարողանում են իրենց ունակություններն ու գաղափարները հասցնել հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներ, հասնել ինքնադրսևորման ավելի բարձր աստիճանի: ՀՀ Նախագահի գնահատմամամբ` հենց դա է պատճառը, որ «մենք ունենք այսքան լուրջ մշտական հոսք դեպի կուսակցություն»:

«Եվ որքան էլ ժամանակի ընթացքում մենք մաքրում ենք մեր շարքերը, որքան էլ չենք հապաղում հեռացնել տարբեր մարդկանց կուսակցությունից, միևնույնն է, Հանրապետականն աճում է կայուն տեմպերով: Այո, հանրապետական կուսակցությունն իշխող քաղաքական ուժն է, որը նախաձեռնում և իրականացնում է գրեթե բոլոր հիմնարար բարեփոխումները մեր երկրում` ընդունելով դրանց հանդեպ առաջ եկող այս կամ այն դժգոհությունները»,- ասաց նա` հավելելով, որ միևնույն ժամանակ Հանրապետականը քայլ առ քայլ ավելի է ամրանում բոլոր համայնքներում` դառնալով նաև տեղական համայնքային կյանքի ուղղորդիչն ու առկա խնդիրների իրական արձագանքողը, գործով արձագանքողը: «Ասվածի վառ վկայությունը մեր վերջին հերթական համագումարից հետո ընկած ժամականհատվածում բոլոր ընտրությունների արդյունքներն են և հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են տարբեր համայնքներում, որոնցում հանրապետական տարել է խիստ համոզիչ հաղթանակներ` շարունակելով ամուր հիմքեր դնել ապագա աշխատանքի ու հաղթանակների համար»,- շեշտեց ՀՀԿ նախագահը:

Նա սխալ համարեց կուսակցության զարգացման տեմպովբացվարարված լինելը, քանի որ եթե կազմակերպչական ու կառուցվածքային ամրապնդման աշխատանքները բավականին լավ են ընթանում, ապա նույնը Սերժ Սարգսյանը դժվարացավ պնդել բովանդակային քննարկումների ծավալման և գաղափարների ուղղահայաց հոսքի ապահովման առումով: «Այստեղ ես չիրացված լուրջ ներուժ եմ տեսնում: ՀՀԿ-ն մեր երկրի ամենամեծ և հոծ հասարակական կառույցն է, որը ներկայացված է բոլոր բնակավայրերում և ներկա է բնակչության բոլոր, նույնիսկ ամենափոքր խմբերում: Սա հզոր բնական հնարավորություն է Երևանում հնչեցված ծրագրերն ամենուր հասցնելու, մեր երկրի բոլոր քաղաքացիների հետ դրանք ստուգելու, քննելու և հարստացված հետ բերելու համար: Սա լավագույն մեխանիզմն է նաև մեր հասարակության բոլոր շերտերի հուզող հարցերը կուսակցական խողովակով բյուրեղացնելու, մշակելու և իրականացվող քաղաքականության հարթություն հասցնելու համար: Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը ոչ թե պետք է մտածի ում և ինչպես դիմի, որ սողանքից տուժած բնակարանի հարցը լուծում ստանա, այլ պետք է փնտրի իր շրջապատի հանրապետականին` վստահ լինելով, որ նրա օգնությամբ իր մեծ ու փոքր խնդիրները կմտնեն մշակվող և իրականացվող քաղաքականության օրակարգ»,- նշեց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ «ունենալով այսօրվա կուսակցական հզոր մեխանիզմը, մենք շատ արագ նոր թափ պետք է հաղորդենք ասվածս գործելաոճին: Դա հետևողական աշխատան է ենթադրում և այն մինչև վերջ հասցնելու համար կարծում եմ մեկ տարի ժամանակը լիովին բավարար է»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում