Տարածաշրջանային

Ադրբեջանում ատրակցիոնի փլուզման հետեւանքով կա 1 զոհ եւ 2 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում ատրակցիոնի  փլուզման հետեւանքով  կա 1 զոհ եւ 2 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում ատրակցիոնի փլուզումը դժբախտ պատահարի պատճառ է դարձել: Միջադեպը տեղի է ունեցել Բաքվի Գոբուստանի շրջանի «Բաղբաղաթ» հանգստի եւ զվարճանքի կենտրոնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, խաղային ատրակցիոնը փլվել է այն պահին, երբ նրա գտնվել են Բաքվի Օքսֆորդի դպրոցի սաները: Դժբախտ պատահարի արդյունքում զոհվել է 10-ամյա Դենիզ Թառլան գըզը Գորչուն: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 12-ամյա Այլա Ռովշան գըզը Հաջիզադեն եւ 43-ամյա մանկավարժ Այթեն Ֆաիգ գըզը Ազիզովան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում