6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը: Գիրքը հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Այն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Գրախանութներում արդեն մնացել են ստեղծագործության հաշված օրինակներ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:
ԳրիգորՆարեկացու«Մատյանողբերգության»գիրքըզբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկ տարուց ավելի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:
Գրիգոր Նարեկացու մեկ այլ` «Զանգակ» հրատարակչության «Մատյանողբերգության.Տաղեր» ժողովածունայս շաբաթ երրորդ հորիզոնականում է:
Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում «Ոսկե եղեգն» պետական գրական մրցանակի դափնեկիր երջանկահիշատակԼևոնԽեչոյանի «Մհերիդռանգիրքը»վեպը, որը լույս է տեսել վերջերս: Գրողի մահից հետո այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը և միանգամից ռեկորդային վաճառք արձանագրեց:
Անգլիացի բանաստեղծուհի և վիպասանԷմիլիԲրոնտեի«Մոլեգինհողմերիդարավանդը»գիրքը ևս բեսթսելերների ցանկում է: Բրոնտեի երկերից առավելապես հայտնի է հենց այս ստեղծագործությունը, թեև նա ունի այնպիսի առաջնակարգ բանաստեղծություններ, որոնց շնորհիվ դասվում է Բլեյքի, Շելլիի և Բայրոնի նման գրողների շարքը:
Անգլիացի գրողՋորջՕրուելի«Անասնաֆերմա»ստեղծագործությունը ևս ընդգրկվել է «Երևանյան բեսթսելերի» ցուցակում:«Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված էՉինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:
Պարույր Սևակի գործերն ամփոփող «Ականջդ բեր ասեմ» բանաստեղծությունների ժողովածուն առաջին անգամ հայտնվել է բեսթսելերի ցանկում: Այն զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը:
ԲրազիլացիժամանակակիցգրողՊաուլոԿոելյոյիմյուս հայտնի ստեղծագործությունը`«Տասնմեկրոպե»-ն, նույնպես ընդգրկված է վարկանիշային աղյուսակում: Այն այս շաբաթ ութերորդ հորիզոնականում է: Սա պատմություն Է Մարիա անունով մի մարմնավաճառի, նրա երազանքների, հասունացման և սիրո մասին: Այն սկսվում Է հեքիաթի պես և հեքիաթի պես Էլ ավարտվում: Անցնելով ամենատարբեր փորձությունների միջով՝ Մարիան ի վերջո հասկանում Է, որ իսկական սեռազգայական վայելքն անհնար Է առանց մարմինների և հոգիների ներդաշնակության, ինչը մարդուն կարող Է պարգևել միայն իսկական սերը:
Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրողՖրենսիսՍքոթ Ֆիցջերալդի «ՄեծնԳեթսբին»է, որն առաջին անգամ հրատարակվել է 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:
«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է ՕսկարՈւայլդի«ԴորիանԳրեյիդիմանկարը»գիրքը: Ստեղծագործությունը հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից մեկը: Առաջին անգամ հրատարակվել է 1890թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն1891-ին:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +1 |
Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկիշխանը» |
Անտարես | 23 | |
| 2 | +1 |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրրի | 10 | |
| 3 | +3 |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության. Տաղեր» |
Զանգակ | 8 | |
| 4 | +3 |
Լևոն Խեչոյան «Մհերի դռան գիրքը» |
Անտարես | 6 | |
| 5 | * |
Էմիլի Բրոնտե «Մոլեգին հողմերի դարավանդը» |
Նաիրրի | 5 | |
| 6 | * |
Ջորջ Օրուել «Անասնաֆերմա» |
Անտարես | 5 | |
| 7 | նոր |
Պարույր Սևակ «Ականջդ բեր ասեմ» |
Էդիթ Պրինտ | 5 | |
| 8 | * |
Պաուլո Կոելյո «Տասնմեկ րոպե» |
Գիտանք | 4 | |
| 9 | -1 |
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին» |
Զանգակ | 4 | |
| 10 | -1 |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ Պրինտ | 4 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը