Լևոն Արոնյանը վիրահատել է քիթը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի առաջատար և ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Լևոն Արոնյանը վիրահատել է քիթը: «Իմ մեծ շնորհակալությունն եմ հայտնում «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ Շուքուրյանին և նրա հրաշալի թիմին` քթիս լավ վիրահատության համար: Վերջապես կարող եմ կրկին շնչել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արոնյանը:
Լևոն Արոնյանը հունիսի 15-21-ը ԱՄԷ-ում կմասնակցի աշխարհի արագ եւ կայծակնային խաղի առաջնություններին: Նրա մրցակիցները կլինեն` Կարլսենը, Գրիշչուկը, Անանդը, Կարուանան, Նակամուրան, Մամեդյարովը, Վաշիե-Լագրավը, Սվիդլերը, Գելֆանդը:
Կարդացեք հոդվածը` Русский