1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում կյանքի 82-րդ տարում վախճանվել Է Վիկտոր Սուխոդրյովը՝ խորհրդային կուսակցական-պետական ղեկավարներ Նիկիտա Խրուշչովի եւ Լեոնիդ Բրեժնեւի անձնական թարգմանիչը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Էխո Մոսկվի» ռադիոկայանին հայտնել Է նրա որդին՝ Ալեքսանդր Լիպնիցկին:
Սուխոդրյովն աշխատել Է նաեւ Միխայիլ Գորբաչովի, Ալեքսեյ Կոսիգինի, Անդրեյ Գրոմիկոյի հետ: Սուխոդրյովն ինքը խոստովանել Է, որ ամենից դժվարը եղել Է Խրուշչովին թարգմանելը, քանի որ նրա խոսքն առատ Էր զվարճաասույթներով, ասացվածքներով ու կատակներով», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: