Երևանյան բեսթսելեր 2/12. Պատգամավոր-բանաստեղծի գիրքն ամենապահանջվածն է
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Աղվան Վարդանյանի օրերս լույս տեսած`«Ելք երկրից» ժողովածուն, որը բանաստեղծի` մոտ 20 տարի տևած բանաստեղծական բացակայությունը կրկին վերածում է բանաստեղծական ներկայության: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:
Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնումԱնտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»ստեղծագործությունը: Գիրքը հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Այն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Գրախանութներում արդեն մնացել են ստեղծագործության հաշված օրինակներ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:
ԳրիգորՆարեկացու«Մատյանողբերգության»գիրքը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկ տարուց ավելի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:
Չորրորդ հորիզոնականում ադրբեջանցի ժամանակակից գրողԱքրամԱյլիսլիի` «Գրաբեր» հրատարակչության«Քարեերազներ»վեպ-ռեքվիեմն է: Գիրքը պատմում է 1989թ. Բաքվում և 20-րդ դարասկզբին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: Հեղինակը ներկայացնում է ադրբեջանցի երկու ընկերների հոգեվիճակը հայերին դժբախտ ու անօգնական տեսնելու պահին: Այլիսլին ներկայացնում է, թե ինչպես են նրանք քննադատում ու քարկոծում ադրբեջանական իշխանությունը և միևնույն ժամանակ մեծ ցանկություն հայտնում` ոտքով գալ Էջմիածին և դառնալ քրիստոնյա: Գիրքը շատ մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում` փոխարենն Ադրբեջանում արժանանալով քարկոծման: «Քարե երազներ»-ի հրատարակության պատճառով գրողի ընտանիքի անդամները շատ կարճ ժամանակահատվածում դարձան գործազուրկ, իսկ 2013թ. փետրվարին Այլիսլին, Ադրբեջանի նախագահի հրամանագրով, զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից ու պետական կենսաթոշակից:
Երկար հիվանդությունից հետո ապրիլի 17-ին կյանքի 88-րդ տարում վախճանված կոլումբիացի գրողԳաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»վիպակն այս շաբաթ հինգերորդ հորիզոնականում է: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` շատ հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:
Գրիգոր Նարեկացու մեկ այլ` «Զանգակ» հրատարակչության «Մատյանողբերգության.Տաղեր» ժողովածուն այս շաբաթ վեցերորդ հորիզոնականում է:
Յոթերորդ հորիզոնականն է զբաղեցնում «Ոսկե եղեգն» պետական գրական մրցանակի դափնեկիր երջանկահիշատակԼևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»վեպը, որը լույս է տեսել վերջերս: Գրողի մահից հետո այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը և միանգամից ռեկորդային վաճառք արձանագրեց:
Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրողՖրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին»է, որն առաջին անգամ հրատարակվել է 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:
ՕսկարՈւայլդի«ԴորիանԳրեյիդիմանկարը»գիրքը վարկանիշային աղյուսակի հաջորդ գիրքն է: Ստեղծագործությունը հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից մեկը: Առաջին անգամ հրատարակվել է 1890թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն1891-ին:
«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է ադրբեջանցի ժամանակակից գրողԱքրամԱյլիսլիի` այս անգամ «Էդիթ Պրինտ» հրատարակչության «Քարակերտ երազներ» վեպ-ռեքվիեմը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | նոր | ![]() |
Աղվան Վարդանյան «Ելք երկրից» |
Անտարես | 102 |
| 2 | -1 | ![]() |
Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 24 |
| 3 | * | ![]() |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի | 14 |
| 4 | * | ![]() |
Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» |
Գրաբեր | 11 |
| 5 | -3 | ![]() |
Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» |
ՎԱ-ՀԱ | 10 |
| 6 | 0 | ![]() |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության. Տաղեր» |
Զանգակ | 10 |
| 7 | -4 | ![]() |
Լևոն Խեչոյան «Մհերի դռան գիրքը» |
Անտարես | 8 |
| 8 | -4 | ![]() |
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին» |
Զանգակ | 7 |
| 9 | -2 | ![]() |
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ Պրինտ | 7 |
| 10 | -5 | ![]() |
Աքրամ Այլիսլի «Քարակերտ երազներ» |
Էդիթ Պրինտ | 6 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը









