ՀՀ Նախագահն ընդունել է նշանավոր երաժիշտ, Բեռլինի պետական օպերայի գլխավոր դիրիժոր և տնօրեն Դանիել Բարենբոյմին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է նշանավոր երաժիշտ, Բեռլինի պետական օպերայի գլխավոր դիրիժոր և տնօրեն Դանիել Բարենբոյմին, ով Հայաստանում է գտնվում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում՝ Բեռլինի պետական նվագախմբի այսօր երեկոյան կայանալիք համերգի կապակցությամբ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Հանրապետության Նախագահը ողջունել է անվանի հյուրին մեր երկրում:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել «Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախաձեռնությունը, որի շրջանակներում տարիներ ի վեր սուղ հնարավորություններով մեծ ու կարևոր գործ է արվում, որպեսզի համաշխարհային երաժշտարվեստի մեծագույն վարպետները ներկայանան հայ հանդիսատեսին: Նախագահի խոսքով, մյուս կողմից դա նաև լավ հնարավորություն է՝ հռչակավոր մարդկանց Հայաստանի հետ ծանոթացնելու, հաղորդակից դարձնելու հայ ժողովրդի դարավոր պատմությանն ու մշակույթին, որի շնորհիվ նրանցից շատերը դառնում են հայ ժողովրդի բարեկամը:

Նախագահը ողջունել և բարձր է գնահատել նաև Դանիել Բարենբոյմի՝ ականավոր իսրայելացի երաժշտի, ով միաժամանակ Արգենտինայի և Իսրայելի քաղաքացի է, ունի նաև Պաղեստինի պետության և Իսպանիայի պատվո քաղաքացիություն, գործունեությունը մեկ այլ բնագավառում՝ նրա պայքարն աշխարհում խաղաղության և արդարության համար:

Դանիել Բարենբոյմը ևս մեծապես կարևորել է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի աշխատանքը, շնորհակալություն հայտնել Նախագահին իր գործունեության նկատմամբ նման գնահատանքի խոսքերի համար: Անվանի երաժիշտն ընդգծել է, թե առաջին անգամ Հայաստան գալով` հատուկ զգացողություն ունի, քանի որ իր կյանքի ընթացքում բազմաթիվ հայերի է հանդիպել աշխարհով մեկ, սակայն նրանց հայրենիքում երբևէ չէր եղել և անկեղծորեն ուրախ է այս հնարավորության համար:

Հայերեն English Русский

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս