Շոու բիզնես

Արթուր Աբրահամը կոչ է արել «Եվրատեսիլ 2014»-ում քվեարկել է Արամ Mp3-ի օգտին

2 րոպեի ընթերցում

Արթուր Աբրահամը կոչ է արել «Եվրատեսիլ 2014»-ում քվեարկել է Արամ Mp3-ի օգտին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կոչ է արել «Եվրատեսիլ 2014»-ում քվեարկել Արամ MP3-ի օգտին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աբրահամն Facebook-յան իր պաշտոնական էջում հայերենով ու գերմաներենով հետևյալ գրառումն է կատարել. «Այսօր երեկոյան դիտելու եմ Եվրատեսիլը և քվեարկելու եմ իմ ընկերոջ Արամ Mp3-ի օգտին: Միացեք ինձ»:

Ավելի վաղ «Եվրատեսիլ 2014»-ի հայստանյան պատվիրակին աջակցելու վերաբերյալ գրառումներ էին կատարել նաև աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը և այլոք:

Մայիսի 10-ին երեկոյան կայանալիք եզրափակչում 7 համարի ներքո, «Not alone» երգով ելույթ ունեցող Արամ MP3-ի հետ Կոպենհագենում է մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական շուրջ 30 հոգուց բաղկացած թիմը, երգչի կինը, ինչպես նաև ընկերները«Վիտամին» հումորային ակումբից:

Եվրոպայի հեռարձակողների միությունը հրապարակել է այն ցուցակը, որում ներկայացված է «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթին մասնակցող երկրների` իրենց գնահատականները հայտարարելու հաջորդականությունը:

Հայաստանը կլինի 15-րդ երկիրը, որը կհրապարակի իր քվեարկության արյունքները: Հայաստանյան արդյունքները կհայտնի հեռուստահաղորդավար Աննա Ավանեսյանը: Երեսունյոթ երկրներումքվեարկության արդյունքների հրապարակումը կսկսի Ադրբեջանը, իսկ կեզրափակի` Սլովենիան: Բոլոր երկրները` բացառությամբ Ֆրանսիայի, իրենց միավորները կհայտնեն անգլերենով: Հայաստանում մրցույթի եզրափակչին հեռուստադիտողները կարող են հետևել 23:00-ից` Առաջին ալիքի ուղիղ եթերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում