«Եվրատեսիլ 2014»-ի հայաստանյան պատվիրակությունը պատրաստվում է եզրափակչում Արամ MP3-ի ելույթին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2014»-ի եզրափակիչ փուլին մնացել են հաշված ժամեր: Մրցույթի հայաստանյան պատվիրակությունը պատրաստվում է Արամ MP3-ի եզրափակչի ելույթին: Կոպենհագենից Առաջին ալիքի PR մենեջեր Արուսյակ Զախարյանը «Արմենպրես»-ին պատմեց, որ նախապատրաստական վերջին աշխատանքներն են իրականացվում:

«Պատվիրակության անդամների տրամադրությունը բարձր է, նաև` սպասողական: Մենք հույս ունենք, որ 7 թիվը հաջողություն է բերելու մեզ այսօր»,- տպավորոթյունները փոխանցեց Զախարյանը` հավելելով, որ ամեն ինչ արվում է լավ և, ամենակարևորը, հիշվող ելույթ ունենալու համար:

Մայիսի 10-ին երեկոյան կայանալիք եզրափակչում 7 համար ներքո «Not alone» երգով ելույթ ունեցող Արամ MP3-ի հետ Կոպենհագենում է մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական շուրջ 30 հոգուց բաղկացած թիմը, երգչի կինը, ինչպես նաև ընկերները«Վիտամին» հումորային ակումբից:

Եվրոպայի հեռարձակողների միությունը հրապարակել է այն ցուցակը, որում ներկայացված են «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթին մասնակցող երկրների` իրենց գնահատականները հայտարարելու հաջորդականությունը:

Հայաստանը կլինի 15-րդ երկիրը, որը կհրապարակի իր քվեարկության արյունքները: Հայաստանյան արդյունքները կհայտնի հեռուստահաղորդավար Աննա Ավանեսյանը: Երեսունյոթ երկրներումքվեարկության արդյունքների հրապարակումը կսկսի Ադրբեջանը, իսկ կեզրափակի` Սլովենիան: Բոլոր երկրները` բացառությամբ Ֆրանսիայի, իրենց միավորները կհայտնեն անգլերենով: Հայաստանում մրցույթի եզրափակչին հեռուստադիտողները կարող են հետևել 23:00-ից` Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Հայերեն English Русский

Սևանի ջրափրկարարները օգնության են հասել լճում հայտնված քաղաքացիներին

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա