ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2014»-ի մայիսի 10-ին կայանալիք եզրափակիչում Հայաստանի պատվիրակ Արամ MP3-ն ելույթ կունենա 7-րդ համար ներքո: Մեր երկրի պատվիրակի պաշտոնական ֆեյսբուքյան էջում երկրպագուները 7-ը խորհրդանշական և հաջողակ թիվ են համարել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»- ը` վկայակոչելով մրցույթի պաշտոնական eurovision.tv կայքը, մայիսի 8-ին տեղի է ունեցել մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի արդյունքում մասնակից 15 երկրների ներկայացուցիչներից եզրափակիչ են անցնել միայն տասը:Արդյունքում «Եվրատեսիլ 2014»-ի եզրափակիչը կունենա մասնակից երկրների ելույթների հետևյալ պատկերը:
- Ուկրաինա
- Բելառուս
- Ադրբեջան
- Իսլանդիա
- Նորվեգիա
- Ռումինիա
- Հայաստան
- Մոնտենեգրո
- Լեհաստան
- Հունաստան
- Ավստրիա
- Գերմանիա
- Շվեդիա
- Ֆրանսիա
- Ռուսաստան
- Իտալիա
- Սլովենիա
- Ֆինլանդիա
- Հունաստան
- Շվեյցարիա
- Հունգարիա
- Մալթա
- Դանիա
- Նիդերլանդներ
- Սան Մարինո
- Միացյալ Թագավորություն
Եվրոպական հեռարձակողների միությունը ներկայացնող Ջոն ՕլաՍանդը (JonOla Sand, the Executive Supervisor) ընդգծել է, որ հաստատ է այն, որ շաբաթ օրը շատ հուզումնառատ երեկո է սպասվում:
«Եվրատեսիլ-2014» մրցույթը անցկացվում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի B&W Hallerne սրահում: Մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ն ներկայացնում է «Not alone» երգը, որի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ, երգչի ընկեր Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է ինքը` Արամ MP3-ն: Կոպենհագենը նախկինում երկու անգամ հյուրընկալել է «Եվրատեսիլ»-ը` 1964 և 2001 թվականներին, իսկ 2005 թվականին այստեղ անց են կացվել մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները: