Հասարակական

«Հայաստան» համահայկական հիմնադրամը քեսաբահայերին կուղարկի եւս 60 հազար դոլար

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը քեսաբահայերին կուղարկի եւս 60 հազար դոլար

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայերի խնդիրը շարունակում է մնալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հիմնադրամը քեսաբահայերին կուղարկի եւս 60 հազար դոլար` տեղահանված քեսաբահայերի կացության խնդիրները լուծելու համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշեց, որ հավաքված գումարը տեղացի եւ սփյուռքահայ բարերարների օժանդակության արդյունքն է: «Սիրիահայերի հարցն արդեն մի քանի տարի հիմնադրամի ուշադրության կենտրոնում է: Ստացված գումարը մենք ուղարկում ենք Սիրիա` առանց որոշակի պահումների: Ցավալին այն է, որ օժանդակությունը քիչ է, գումարները` նույնպես, եւ չենք կարողանում մեր հայրենակիցներին ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքներով»,- ասաց Արա Վարդանյանը` հավելելով, որ սփյուռքում բոլոր միջոցառումների ժամանակ բարձրաձայնում է սիրիահայերի եւ նրանց տրամադրվելիք օժանդակության անհրաժեշտության մասին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն արդեն 3 տարի է, ինչ ֆինանսական միջոցներ է հատկացնում սիրիահայերին: Քեսաբում հայերի տեղահանությունից հետո հիմնադրամը դրամահավաք սկսեց եւ 63 հազար դոլար ուղարկեց նրանց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում