Հայտնի են Լևոն Արոնյանի մրցակիցները Ստավանգերի մրցաշարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի դարձավ հունիսի 2-13-ը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվելիք գերմրցաշարի վերջնական կազմը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Տոպալովը, Ֆաբիանո Կարուանան, Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին եւ Սիմեն Ագդեստեյնը:
Այնուհետը գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Զավեն Անդրիասյանը կմասնակցեն հունիսի 15-21-ը ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվելիք աշխարհի արագ եւ կայծակնային խաղի առաջնություններին:
Կարդացեք հոդվածը` English