Շոու բիզնես

Արամ MP3-ի տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը` մարտական

2 րոպեի ընթերցում

Արամ MP3-ի տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը` մարտական

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոպենհագենում գտնվող «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակությունը բարձր տրամադրություն ունի եւ իրականացնում է վերջին նախապատրաստական աշխատանքները մրցույթի կիսաեզրափակիչ փուլից առաջ: Կոպենհագենից այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեց Առաջին ալիքի PR մենեջեր Արուսյակ Զախարյանը:

«Մի քանի ժամից Արամը կմասնակցի մրցույթի եւս մեկ փորձի եւ արդեն կպատրաստվի մրցույթին ելույթ ունենալուն: Արամ MP3 -ի տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը` մարտական»,- պատմեց նա:

Հայաստանի տարածքում մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կցուցադրվի մայիսի 6-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում ժամը 23:00-ին: Մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ն ելույթ կունենա առաջին համարի ներքո: Այս երեկո առաջին կիսաեզրափակչին 10 տեղի համար կպայքարեն 16 երկրների` Հայաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Ռուսատանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Ռեմոյի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Մոնտենեգրոյի, Հունգարիայի ներկայացուցիչները: Առաջին կիսաեզրափակիչին մասնակցող 16 երկրներից 10-ը կընտրվեն ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ: Երկրպագուները շարունակում են բարեմաղթանքներով և սատարող կոչերով հեղեղել Արամ MP3-ի ֆեյսբուքյան էջը:

Երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Not alone երգի երաժշտության հեղինակը Արամ MP3-ն է, խոսքի հեղինակը` Գարիկ Պապոյանը:Ի դեպ,Եվրոպական հեռարձակողների միությունը և «Եվրատեսիլ» երգի մրցույթի ստուգիչ խումբը որոշել են այս տարի առաջին անգամ հրապարակել միջազգային երգի մրցույթին մասնակցող երկրների ազգային ժյուրիի անդամների անունները, ովքեր քվեարկելու են եզրափակիչի և համապատասխան կիսաեզրափակիչների ժամանակ:Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված եներգչուհիներ Ինգա, Անուշ Արշակյանները, հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը,քանդակագործ,նկարիչ Արման Դավթյանը: Ժյուրիի նախագահն է երաժիշտ, պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ասատուր Ասատրյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում