Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիո Գոդինյո Դե Մատուշը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Պորտուգալիայի հետ միջպետական կապերի խորացմամբ ու երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ: «Մեր ցանկությունն է, որպեսզի Պորտուգալիան ունենա իր հաստատուն տեղը Հայաստանի բարեկամների շարքում: Վստահ եմ, որ Դուք Ձեր պաշտոնավարման ընթացքում այդ ուղղությամբ ամեն ինչ անելու եք»,-դեսպան Մարիո Գոդինյո Դե Մատուշին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Զրուցակիցների համոզմամբ, հայ-պորտուգալական երկկողմ հարաբերությունների և բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացման համար մեծ ներուժ, ինչպես նաև անհրաժեշտ բոլոր պայմանները կան:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Պորտուգալիայի դեսպանը երկուստեք կարևորել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչին, նրանց համոզմամբ, զգալիորեն կարող են նպաստել բարձրաստիճան փոխայցելություններն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը:

Դեսպան Մարիո Գոդինյո Դե Մատուշը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը հայ-պորտուգալական հարաբերությունները փոխշահավետ բոլոր ուղղություններով խորացնելու և երկու բարեկամ երկրների միջև ակտիվ համագործակցություն զարգացնելու համար:

Հայերեն Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները